31/01/2015 13:25
Կասիլյաս. Գիտեմ, որ Թուրանը վատ վարվեց
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը պատմել է, թե ինչու է թիմը դուրս եկել Իսպանիայի Գավաթի խաղարկությունից: Նա նաև նշել է, որ Մադրիդի «Ատլետիկոյի» թուրք կիսապաշտպան Արդա Տուրանը, ով կատալոնական «Բարսելոնայի» դեմ պատասխան հանդիպման ժամանակ խաղակոշիկը նետել էր եզրային մրցավարի վրա, վատ է վարվել:
«Երբ դու գործածվում ես յուրաքանչյուր խաղում, դա օգնում է թիմին հաղթել, սակայն Սուրբ Ծննդյանը նվիրված արձակուրդը կատարեց իր գործը: Մի քանի անգամ կորցրինք զգոնությունը և դուրս մնացինք Գավաթից:
Ի՞նչ արեց Արդան: Այդ մասին պետք է հարցնեք նրան: Սակայն կարող եմ ասել, որ նա վատ վարվեց»,- Կասիլյասի խոսքերը մեջբերում է AS-ը: