31/01/2015 17:05
Կարիբյան կղզին վաճառքի է հանվել 400 հազար դոլարով
Կարիբյան կղզիներից մեկը՝ Իսլա Պալոման, 400.000 դոլարով հանվել է վաճառքի: Այս մասին հայտնում է Dailymail.co.uk-ը:
Իր էկզոտիկ բնությամբ ու մեղմ կլիմայով իսկական դրախտ հիշեցնող կղզու համար առաջարկված գինը այնքան էլ մեծ չէ` հաշվի առնելով այն, որ այդ գումարով Մեծ Բրիտանիայում կարելի է գնել 3 սենյականոց բնակարան:
Կղզու ֆաունայում բացակայում են օձերը, սարդերն ու կաթնասունները, բացի այդ, կղզում երբևէ չեն եղել ջրհեղեղներ, փոթորիկներ ու այլ բնական աղետներ:
Իսլա Պալոմայում կա փոքրիկ տնակ՝ իր բոլոր հարմարություններով: