31/01/2015 11:05
Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հայաստանի Հանրապետության տարածքում հունվարի 31-ին, փետրվարի 1-ից-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական բաժնից:
Քամին` հարավ-արևմտյան` 2-5 մ/վրկ:
Փետրվարի 2-ից 4-ին հատկապես Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 1-ից 3-ը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով:
Երևանում հունվարի 31-ին, փետրվարի 1-ից 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 31-ի ցերեկը սպասվում է +8+10, երեկոյան՝ +5+7, իսկ փետրվարի 1-ի գիշերը՝ -1+1 աստիճան: