31/01/2015 16:05
24-ամյա բրիտանուհին կարող է Մարսի վրա ծննդաբերած առաջին կինը դառնալ
Բիրմինգհեմի համալսարանի 24-ամյա ուսանողուհի Մեգի Լյուն համալրել է «Mars One» ծրագրի նախնական մասնակիցների շարքը՝ ցանկանալով լույս աշխարհ բերել իր երեխային Մարս մոլորակի վրա: Այս մասին հայտնում է «Mirror.co.uk»-ը:
Լյուն իրավամբ կարող է լինել «կարմիր մոլորակում» ծննդաբերած առաջին կինը: Վերոնշյալ բազմամիլիարդանոց ծրագրի նպատակն է մարդկային գաղութ ստեղծել Մարսի վրա ու փորձել այնտեղ ապահովել մարդկանց բնականոն կենսակերպը:
«Իմ մեծագույն երազանքն է այնտեղ երեխա ունենալը, քանի որ, այդպիսով, իմ փոքրիկը կլինի առաջին մարսացին»,-ասել է մասնագիտությամբ աստղաֆիզիկոս բրիտանուհին:
«Mars One» ծրագրի մեկնարկը տրվելու է 2024թ, իսկ մինչ այդ մասնակիցները մարզումներ են անցկացնելու, որպեսզի անհրաժեշտ հմտություններ ձեռք բերեն Մարսի վրա ապրելու համար: