31/01/2015 13:37
Շակիրան հայտնել է նորածին որդու անունը
Հայտնի է երգչուհի Շակիրայի և ֆուտբոլիստ Ժերար Պիկեյի նորածին որդու անունը:
37-ամյա երգչուհու Facebook-յան էջում կատարվել է հետևյալ գրառումը. «Մենք ուրախ ենք հայտնել Սաշա Պիկե Մեբարաքի՝ Շակիրա Մեբարաքի և Ժերար Պիկեի որդու ծնվելու մասին։ Տղան ծնվել է հունվարի 29-ին՝ ժամը 21։45-ին, Բարսելոնայում։ Սաշա անունն ունի հունական և ռուսական արմատներ, այն նշանակում է «մարդկության պաշտպան» և «մարտիկ»։