31/01/2015 10:53
Հալեպում հայ է զոհվել, նրա դուստրերը հիվանդանոցում են
Հունվարի 30-ի երեկոյան հրթիռակոծության է ենթարկվել Սիրիայի Հալեպ քաղաքի հոծ բնակչություն ունեցող Ազիզիե շրջանի «Սինեմա Զահրաա» պողոտան և «Սելլում» հիվանդանոցի շրջանը, որի հետևանքով հայ է զոհվել: Այս մասին հայտնում է Սիրիայում լույս տեսնող «Գանձասար» թերթը:
Զզինյալ խմբավորումների կողմից արձակված հրթիռների պայթյունի հետևանքով վիրավորվել է երեք հայ՝ հալեպահայ 50-ամյա Գեորգ Հալլաճյանը և նրա երկու դուստրերը։
Վիրավորները անմիջապես փոխադրվել են հիվանդանոց, որտեղ Գեորգ Հալլաճյանը մահացել է: Նրա դուստրերի վիճակը կայուն է։
Պայթյունը նաև նյութական մեծ վնասների և հրդեհի բռնկման պատճառ է դարձել: