31/01/2015 13:17
Տ. Կարապետյան. Ստեղծված իրավիճակի փրկությունը Ծառուկյանի ղեկավարած համազգային շարժման մեջ է
Ըդդիմադիր դաշտում այլևս չկա եռյակ, կա ժողովրդական շարժում, որն առաջնորդում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ներքաղաքական կյանքի մասին, նման կարծիք հայտնեց Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Երկրում ստեղծված իրավիճակի փրկությունը Տ. Կարապետյանը տեսնում է Գ. Ծառուկյանի ղեկավարած համազգային շարժման մեջ, իսկ որպես լիդեր՝ Ծառուկյանին:
«Ծառուկյանը ունի ռեսուրս, չի ուզում, որ նեղ շրջանակները օգտվեն, ուզում է, որ ժողովուրդը օգտվի»,- ասաց նա:
Խոսելով ՀՅԴ-ի մասին՝ Տ. Կարապետյանն ասաց, որ նրանք միշտ էլ համագործակցել են իշխանության հետ. «Իշխանությունը գիտի, որ եթե ՀՅԴ-ն ընդդիմություն է դառնում, դա վտանգավոր է, իսկ երբ պաշտպանում է, իշխանությունը հզոր է ձևանում, թեև իրականում փտած է»: