24/02/2015 20:36
Խորեն Լևոնյանը նոր ֆիլմում է նկարահանվել. Լուսանկար
Դերասան Խորեն Լևոնյանը նկարահանվել է նոր գեղարվեստական ֆիլմում, որը կոչվում է «Правила охоты. Штурм»:
«HK productions»-ի մասնակցությամբ ֆիլմը ВГТРК (телеканал Россия) ընկերության պատվերով արտադրել է «Berg sound» ընկերությունը:
«Ֆիլմի մասին շատ փակագծեր չեմ կարող բացել, միայն կասեմ, որ ամսի 28-ին այն արդեն ռուսական հեռուստաալիքով կցուցադրվի: Ֆիլմը բաղկացած է 4 մասից: Նկարահանվել են և՛ հայ, և՛ ռուս դերասաններ: Բեմադրող ռեժիսորն է Հրաչ Քեշիշյանը»,- Life.panorama.am-ին տեղեկացրեց Խորեն Լևոնյանը:
Նշենք, որ գլխավոր դերերում հանդես են եկել Խորեն Լևոնյանը, Յուրի Կորմուշինը, Դմիտրի Կլեպատսկին, Դավիթ Կացարավան:
Նկարահանվել են նաև Աննա Հարությունյանը, Արամ Կարախանյանը և Դմիտրի Սամույլովը: Սցենարի հեղինակը և պրոդյուսերը Միխայիլ Պողոսովն է: