25/02/2015 20:25
Վենգեր. ՖԻՖԱ-ն ճիշտ որոշում է կայացրել
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն իր մեկնաբանությունն է տվել ՖԻՖԱ-ի` 2022 թվականի Աշխարհի առաջնությունը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնելու որոշման վերաբերյալ: Ֆրանսիացի մասնագետը կարծում է, որ մրցաշարը հնարավոր չէ անցկացնել ամռանը, քանի որ հյուրընկալող երկրում` Քաթարում ջերմաստիճանը շատ բարձր է:
«Շատ եմ ցավում, որ ՖԻՖԱ-ն միայն այժմ է հասկանում` Քաթարում հնարավոր չէ խաղալ ամռանը: Դա ճիշտ որոշում է: Եթե ցանկանում ենք, որ մրցաշարի ընթացքում ոչ ոք չմահանա, ապա այն պետք է անցկացնել ճիշտ ժամանակին, որը հարմար կլինի նաև երկրպագուների համար»,-Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական կայքը: