25/02/2015 15:55
Գ. Սահակյան՝ Մարտի 1-ի հանրահավաքի մասին. 1993-ից լսում ենք, թե ընդդիմությունը հուժկու հանրահավաքներ է անելու
1993 թվականից լսում ենք, թե ընդդիմությունը հուժկու հանրահավաքներ է անելու: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով մարտիմեկյան հանրահավաքին, ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Դիտարկմանը՝ ԲՀԿ-ին դուրս հանեցիք ընդդիմադիր ասպարեզից, իշխանություններն այսօր ո՞ւմ են ընդդիմություն համարում, Գ. Սահակյանը պատախանեց, որ այսօր էլ ընդդիմություն գոյություն ունի.
«Ընդդիմադիր գործիչներ ունենք Խորհրդարանում, ինչպես նաև՝ ընդդիմադիր է հասարակության որոշ ստվար զանգված: Այնպես չէ, որ հասարակությունը միաբևեռ է: Տարբեր կարծիքներ կարող են լինել, իսկ առջևում են նաև առաջիկա ընտրությունները»:
Հարցին, թե ի՞նչ դերակատարում կունենա Նախագահ Սերժ Սարգսյանը հետագայում, Գալուստ Սահակայնաը արձագանքեց.
«Սերժ Սարգսյանին պետք է տեսնել նորանկախ Հայաստանի ամենամեծ դերակատարում ունեցող անձանցից մեկը»:
Դիտարկմանը, թե կարծիք կա, որ ռեժիմը խուճապի մեջ է, ինչի՞ց են այսօր իշխանությունները վախենում, Գ. Սահակյանը արձագանքեց. «Ռեժիմը խուճապի մեջ չէ»: