25/02/2015 16:56
Ազգային արխիվի տնօրեն. Հայաստանի արխիվները բաց են բոլորի, այդ թվում՝ նաև թուրքերի համար
Հայաստանի արխիվները բաց են բոլորի, այդ թվում նաև թուրք պատմաբանների և լրագրողների համ,ար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ իրենց առաջին խնդիրը համապատասխան փաստաթղթերի հրապարակումն է:
«Այժմ իրականացնում ենք անվանական շտեմարանի կազմման աշխատանքներ, հունվարի 1-ի դրությամբ ունենք 33 000 մարդու անուն, այդ ծրագիրը դեռ տարիներով շարունակվելու են: Ուզում ենք ցույց տալ, որ չնայած Թուրքիայի մեծ ցանկություններին՝ մեկ հայ թողնել, այն էլ՝ թանգարանում, մենք ապրում ենք, կանք»,- ասաց նա:
Ա. Վիրաբյանը, անդրադառնալով ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարություններին, ասաց, որ թեև մեր արխիվում չկան դրա վերաբերյալ փաստաթղթեր, սակայն հետաքրքիր է, որ Գալիպոլիում հաղթած թուրքական դիվիզիաները Սարդարապատի ճակատամարտում ջախջախվեցին և փախուստի դիմեցին: