Գառնիի բանկիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և Բնապահպանության նախարարին. «Փրկենք բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ»

25/02/2015 18:41

Գառնիի բանկիչները բաց նամակ են հղել ՀՀ վարչապետին և Բնապահպանության նախարարին. «Փրկենք բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ»


Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակչությունը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին, նամակում ասվում է. «Հարգարժան պարոն Հովիկ Աբրահամյան, Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներով ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ԾԻԳ» պետական հիմնարկը և «Հայհիդրոէներգանախագիծ» ՓԲԸ – ն մտադիր են իրականացնել «Քաղցրաշենի ինքնահոս ոռոգման համակարգի կառուցման նախագիծը: Գառնիի բնակչությունը խիստ անհանգստացած է այս ծրագրի իրագործմամբ: Քաղցրաշենի ծրագրի շնորհիվ ոռոգվելու են Արարատի մարզի 12 համայնքներ Գառնիի գեղատեսիլ կիրճի, Խոսրովի պետական արգելոցի և Ազատ գետից ու Ազատի ջրամբարից ջրով ապահովվող համայնքների հաշվին, քանի որ վերջիններս կզրկվեն ջրից: Նախագծով Ազատ գետի միջին հոսանքներից` Ազատ և Գողթ գետերի միախառնումից 1 կմ ներքև գտնվող հատվածից 820-:-1,020 մմ տրամագծով 27,685 մ երկարությամբ պողպատե խողովակաշարով վայրկյանում մոտ 900 լիտր ջուր պետք է տեղափոխվի Արարատի մարզի համայնքներ: Նշվում է, որ ջրառն իրականացվելու է ոռոգման սեզոնին` ապրիլից մինչև հոկտեմբեր` գետում թողնելով ընդամենը 0.85 խմ/ վրկ ջուր որպես բնապահպանական թողք: Ծրագիրը մեր` բնակիչներիս կողմից անընդունելի է:

1. Նախագծող կազմակերպությունը բերել է 60-ամյա տարիների վաղեմություն ունեցող դիտարկման արդյունքներ, որոնք չեն համապատասխանում վերջին մի քանի տարիների ջրի իրական ծավալներին: Գետը խիստ սակավաջուր է դարձել, և հորդացումներ չեն դիտվում, Ազատի ջրամբարը լիարժեք չի լցվում և չի բավարարում այդ ջրամբարից օգտվող համայնքների ոռոգման ջրի կարիքը: Եթե այդ ջուրն էլ վերցնեն, ապա ոչնչացման վտանգի տակ կհայտնվեն մեր ցանքատարածությունները եւ մի հսկա տարածաշրջան, որի գեղեցկությունը մշտապես դյութել է զբոսաշրջիկներին: Ոռոգման ամիսներին` հատկապես հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին, Ազատ գետի միջին հոսանքներում, որտեղ տեղակայվելու գլխամասը, գոյություն չունի անհրաժեշտ քանակի ջուր, ուստի հնարավոր չէ գետում պահպանել նախատեսված 0.85խմ/վրկ քանակությամբ բնապահպանական ելքը: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում ոչ մի տեղ չի վերահսկվում բնապահպանական թողքը, գոյություն չունի վերահսկման մեխանիզմ: Այդպիսի օրինակ կա հենց Գառնիի ոռոգման համակարգի գլխամասում, որը նախագծվող ջրընդունիչից գտնվում է մոտ 18կմ գետի հոսանքով դեպի վերև` Խոսրովի արգելոցի խորքում: Ոռոգման ջուրը վերցնելուց հետո գետում գրեթե ջուր չի մնում: Հուլիս-սեպտեմբեր ամիսներին այստեղից ոռոգման նպատակով վերցվում է մոտ 650-700լ/վրկ ջուր, այսինքն, եթե թողնվի բնապահպանական ելքը, ապա Գաոնիի հողերը հնարավոր չէ ոռոգել: Այսպիսի մտավախություն կա նաև այս ծրագրի դեպքում: Սակավաջուր ամիսներին բնապահպանական ելքի պահպանմանը նույնիսկ ցանկության դեպքում ոչ ոք չի հետևելու:

2. Ջրատար խողովակի ամբողջ երկայնքով Ազատի կիրճում (մոտ 9կմ) Գառնիի բնակիչներն ունեն սեփականաշնորհված հողատարածքներ, որոնց ոռոգումը, բնականաբար, կատարվում է գետից: Ջրատարի կառուցումից հետո գետում իջնում է ջրի մակարդակը և այս հողերը զրկվում են ոռոգման ջրից: Ծրագրի հեղինակները խոստացան, որ բոլոր բնակիչները կապահովվեն ոռոգման ջրով: Այսինքն, դա նշանակում է, որ նախագծով նախատեսված՝ 900լ/վրկ ջրաքանակը պետք է ավելացվի, իսկ եթե շահագործման ընթացքում պարզվի, որ հնարավոր չէ վերահսկել այստեղ տրվող ջրաքանակը, ուստի հասկանալի է, որ պետք է ավելացվի վերցվող ջրաքանակը` պակասեցնելով բնապահպանական թողքը: Այսինքն, եթե խնդրիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, ապա Ազատի կիրճում ջրատար խողովակի վրա (բարձր ճնշման տակ) ճիշտ չէ ջրթող փականների տեղադրումը, քանի որ մի քանի փականի բացումից հետո անհրաժեշտ քանակի ջուր չի հասնի նախագծով նախատեսված հողերին: Իսկ ջրթող փականներ չտեղադրել, նշանակում է, որ տեղի բնակչությանը զրկել ոռոգման ջրից:

3. 8.000 բնակչություն ունեցող Գառնի գյուղն ունի խմելու և ոռոգման ջրի խիստ կարիք, 700-800 հա տարածություն ամայացել է ոռոգման ջրի պակասի պատճառով: Նախագծում նշված է, որ Արարատի մարզի վերոնշյալ 12 համայնքներում փաստացի ոռոգվում է 1232,0 հա տարածք, Ազատ գետի ջրի շնորհիվ կոռոգվի լրացուցիչ ընդամենը 387 հա տարածք: Ինչո՞ւ պետք է հսկայական գումարներ ծախսվեն 387 հա լրացուցիչ հողի ոռոգման համար, երբ Գառնիի մոտ հազար հեկտար հողատարածքը մնում է առանց ջուր:

4. Ազատ գետը եզրագծում է Խոսրովի անտառ պետական արգելոցը: Եթե Քաղցրաշենի ծրագիրն իրականացվի եւ ամռան տապին գետը ցամաքի, ապա դա ոչ միայն բացասական ազդեցություն կունենա Գառնիի կիրճի, այլեւ հենց Խոսրովի արգելոցի էկոհամակարգի վրա:

5.Գառնիի կիրճը գտնվում է կիսանապատային և անապատային լանդշաֆտային գոտիներում, Ազատ գետի ցամաքեցումը կմեծացնի անապատացման գործընթացները Գառնիի ձորում, ինչն արդեն իսկ նկատվում է սակավաջրության պատճառով:

6. Ծրագիրը խիստ բացասական ազդեցություն կունենա Ազատ գետի ավազանի բուսական եւ կենդանական աշխարհի վրա: Անգամ նախագծում է նշված տեղի հարուստ կենսաբազմազանության մասին: Այստեղ հանդիպում են 250 տեսակի կենդանական աշխարհի ներկայացուցիչներ, որոնց թվում են ՀՀ կարմիր գրքում գրանցված Հարավային Կովկասի գորշ արջը, մուֆլոնը, բեզոարյան այծը, ընձառյուծը, հայկական սպիտակատամը (Crocidura armenica Gureev), միջերկրածովային կրիան (Testudo graeca L.), փոքր պայտաքիթը (Rhinolophus hipposideros Bechstein): Իսկ բուսատեսակներից Ազատ գետի ավազանում հանդիպում են Կարմիր գրքում գրանցված ծորեն արարատյանը (Triticum araraticum), թեզիում շովիցի (Thesium szovitsii), բազմաթիվ դեղաբույսեր: Սակայն նախագիծը թաքցնում է տեղանքի Կարմիր գրքում գրանցված տեսակների վրա ներգործությունը, քանի որ նախագծողները բացառում են կառուցապատման գոտում Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունը, ինչն անհնարին է:

7. Անհետացման վտանգի տակ կհայտնվեն Ազատ գետում բազմացող ձկնատեսակները` կարմակն խրամուլին, կարմրախայտը, ծածանաձուկը և այլն. նախ շինարարության ընթացքում գետի աղտոտումը կվնասի ձկներին, երկրորդ, եթե շահագործման արդյունքում ամռան տապին գետում ջուր չմնա, ապա բնական է, որ ձուկը կվերանա: 8. Գառնիի կիրճը համարվում է Հայաստանի ամենասիրված զբոսաշրջային վայրերից մեկը: Պետական մարմինները թմբկահարում են, որ մեր երկիրը զբոսաշրջության զարգացման մեծ հեռանկարներ ունի, սակայն անհեռատես քայլերով իրենք իսկ ոչնչացնում են այդ հեռանկարների իրականացման գաղափարը: Մասնավորապես այս դեպքում, Քաղցրաշենի ծրագրի իրականացումը սպառնում է Գառնիի կիրճի բնությանը, որը եւ գրավում է զբոսաշրջիկներին. կիրճում եւ Ազատի ջրամաբարի մոտ նախատեսվում են ծառահատումներ:

Գառնիի բնակչությունը խիստ դեմ է այս հակաբնապահպանական ծրագրի իրականացմանը և պատրաստ է ամեն գնով պայքարել՝ փրկելու Գառնիի բնաշխարհը ԵՂԵՌՆԻՑ: Պահանջում ենք արգելել այս կործանարար ծրագրի իրականացումը եւ մշակել խելամիտ նախագծեր Գառնիի եւ Արարատի մարզի համայնքների ջրի հարցը ողջամիտ եղանակով լուծելու համար»,- ասվում է  նամակում:

 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:21 Կյանքից հեռացել է 1995-2006 թթ. Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը Այսօր, 17:12 Մի խումբ քաղաքացիներ հավաքվում են ՁՊՎ-ի մոտ` իրենց աջակցությունը հայտնելու երեկ Տավուշում ձերբակալված Սուրեն Պետրոսյանին Այսօր, 17:03 Էականը սյունը չէ, այլ որ մյուս կողում կան օկուպացված տարածքներ․ հիմա Ադրբեջանից պահանջո՞ւմ ենք, որ դուրս գա այդտեղից, թե՞ ոչ․ Մարուքյան Այսօր, 16:51 Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Այսօր, 16:49 Պաշտոնական Անկարան հերթական անգամ ժխտել է Ցեղասպանության իրողությունը՝ անդրադառնալով Թրամփի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությանը Այսօր, 16:46 Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 16:38 «Կան ոչ միասնական մոտեցումներ». Սերժ Սարգսյանի պատասխանը, թե ինչու ընդդիմությանը չի հաջողվում հեռացնել իշխանությանը Այսօր, 16:30 Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանելու խաղաղության. Սերժ Սարգսյան Այսօր, 16:24 Երթ՝ ի զորակցություն Բաքվի բանտում ապօրինի պահվող հայ գերիներին Այսօր, 16:12 Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան Այսօր, 16:07 «Նահանջել չկա». Սուրեն Պետրոսյանը խնդրել է տավուշցիներին փոխանցել` իր ժամանակավոր մեկուսացումը չի կարող կասեցնել հայրենիքի համար մղվող պայքարը Այսօր, 16:00 Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը և այդ գինը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան Այսօր, 15:56 Երբ գնում ենք Ծիծեռնակաբերդ կամ Եռաբլուր, խորհենք, թե ինչ պիտի անեինք, որ չարեցինք և ի՞նչ ունենք անելու, որ պիտի անենք՝ գալիքի ակնկալիքով Այսօր, 15:44 Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Այսօր, 15:36 Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 15:24 Հայաստանի Սահմանադրության մեջ պետք է փոփոխություններ կատարվեն. Ալիևի ներկայացուցիչ Այսօր, 15:10 Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում Այսօր, 15:04 Գնդապետը ծանր վնասվածքներ ունի, բայց կյանքին վտանգ չի սպառնում, ոգին անկոտրում է. Չալաբյանն այցելել է Միհրան Մախսուդյանին Այսօր, 15:01 «Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Այսօր, 14:53 Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Այսօր, 14:49 Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ Այսօր, 14:42 Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն Այսօր, 14:28 «Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:14 Չկա որևէ առանձին վերցրած պաշտոնյա, որն իրավունք ունի որոշելու, թե որն է ՀՀ սահմանը. Ավետիք Չալաբյան Այսօր, 14:10 «Նիկո՛լ, ցեղասպան». Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին այսպես դիմավորեցին. նա ժպտում էր (Տեսանյութ) Այսօր, 13:55 Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա․ Բագրատյան Այսօր, 13:40 Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ Այսօր, 13:35 Պաշտպանության նախարար Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի 1,5 միլիոն զոհերի հիշատակին Այսօր, 13:21 Անհնար է ճնշել քաղաքացու արդար զայրույթը և կասեցնել ձևավորվող հակազդեցությունը. Հայտարարություն` Տավուշից Այսօր, 13:17 Հիշողություն չդառնալու համար հիշել է պետք՝ սխալն էլ, տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ. Նազենի Հովհաննիսյան Այսօր, 13:09 «Վաղուց ժամանակն է, որ հենց ՀՀ քաղաքացիները ձերբազատվեն հակահայ «իշխանություններից»». Զաքարյան Այսօր, 13:03 Այս ոճիրը չունի ոչ մի արդարացում, և մարդկության պարտքն է հիշել, դատապարտել ու կանխել էթնիկ զտման ցանկացած դրսևորում. Ալեն Սիմոնյան Այսօր, 13:00 ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը հայերեն տեքստ է հրապարակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Այսօր, 12:57 Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը՝ Հայաստանի մասին Այսօր, 12:55 «Հատել է բոլոր կարմիր գծերը». Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ կապված` Մոսկվան հարցում կուղարկի Երևանին Այսօր, 12:50 Մինչ հայության մի հատվածը ցնծում է պետության տարածքը կրճատող ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ Այսօր, 12:44 Բեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ) Այսօր, 12:42 ԱՄՆ դեսպանը հրգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 12:39 Եթե Թուրքիան պատժված լիներ, չէր համարձակվի այսօր ահաբեկչական արարքներ կատարել Սիրիայի դեմ. ՀՀ-ում Սիրիայի դեսպան Այսօր, 12:33 Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ Վահագն Խաչատուրյան Այսօր, 12:29 Իշխանությունը քաղաքական նկատառումներով՝ Սուրենին պարզապես զրկել է ազատությունից. Պատգամավորները ՁՊՎ-ում տեսակցել են քաղաքագետին Այսօր, 12:19 «Այլևս երբեք»․ ՀՀ-ում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Այսօր, 12:01 Տավուշում որևէ դիրք չի հանձնվել. Պաշտպանության փոխնախարար Այսօր, 11:58 ՄԻՊ աշխատակիցներն այցելել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին (Տեսանյութ) Այսօր, 11:55 Պայքարը շարունակվում է. գնդապետ Մախսուդյանը` հիվանդանոցից Այսօր, 11:50 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель» բեռնատարը. ավտոմեքենաները վերածվել են մոխրակույտի Այսօր, 11:47 Այսօր դստերս ծնունդն է. նրա ծնունդը խորհրդանշական է և ապացուցում է, որ ցավի հետ մեկտեղ պետք է վերածնվել. Տիգրան Ավինյան Այսօր, 11:42 Նրանց պատմությունը երբեք չպետք է մոռանալ․ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին Այսօր, 11:39 Թուրքիան շարունակում է Հայոց ցեղասպանության իր ժխտողական քաղաքականությունը՝ օրինակ ծառայելով Ադրբեջանի համար. «Գեղարդ» հիմնադրամ Այսօր, 11:29 Բելգիայի ԱԳ նախարարի մասնակացությամբ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառում Այսօր, 11:25 Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել Այսօր, 11:22 Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոն Այսօր, 11:13 Այսօր ոգեկոչում ենք 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Ֆրանսիայի դեսպան Այսօր, 11:07 Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը Այսօր, 11:03 Փաշինյանի ուղերձում բացակայում է ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հարցը․ Թյուրքագետ Այսօր, 11:00 Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ Շվեյցարացի պատգամավոր Այսօր, 10:58 Հացադուլից հետո հորս պահման պայմանները խստացվել են․ Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը՝ CNN-ին Այսօր, 10:55 Սա երբևէ ամենախայտառակ տեքստն էր Հայոց ցեղասպանության օրվա առթիվ` Հայաստանի ղեկավարի կողմից. Թուրքագետ Այսօր, 10:51 Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա (Տեսանյութ) Այսօր, 10:48 Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ՀՀ ԱԳՆ Այսօր, 10:44 Այս պահին Սրբազանին ուղղված յուրաքանչյուր հարված իրականում մեր երկրի ու ժողովրդի ապագան է վնասում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Այսօր, 10:40 Առաջին սահմանային սյունը տեղադրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին, սա ևս մեկ քայլ է դեպի խաղաղություն․ Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Այսօր, 10:32 Մեզ անհրաժեշտ է ներքին հաշտություն ու համահայկական բոլոր ռեսուրսների համախմբում. Գագիկ Ծառուկյան Այսօր, 10:29 Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը Այսօր, 10:26 Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Այսօր, 10:22 ԼՂ էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը. Շվեդիայի խորհրդարանի անդամ Այսօր, 10:18 Վերահաստատում ենք մեր հանձնառությունը` հանցագործության դատապարտման, ճշմարտության ճանաչման և արդարության վերականգնման գործում. ՄԻՊ ուղերձը Այսօր, 10:08 Երեկ ձերբակալված Սուրեն Պետրոսյանին տեղափոխել են Երևան Այսօր, 10:05 Ավտոմեքենան բախվել էր գազատար խողովակին. գազի արտահոսք է եղել Այսօր, 10:00 Քաղաքացին Երևանի նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ Այսօր, 09:57 Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար Այսօր, 09:52 109-րդ տարելիցն է, պիտի ավելին անենք, քան անցյալի ջարդերը սգալը, պիտի կանխենք ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան Այսօր, 09:46 «Ժողովուրդ». ՔՊ-ի համար ընդդիմության ցանկացած առաջարկ անընդունելի է, անգամ, եթե դա Հայաստանի շահերից է բխում Այսօր, 09:43 Սերժ Սարգսյանն ու Լևոն Արոնյանը մասնակցել են Կարեն Ասրյանի հուշամրցաշարի բացմանը Այսօր, 09:36 «Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին Այսօր, 09:31 Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ. կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը. Սերժ Սարգսյան Այսօր, 09:28 «Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Այսօր, 09:22 ​Մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. մեր ժողովուրդը հզոր է ու պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները. Վեհափառ Հայրապետ Այսօր, 09:17 «Հրապարակ». Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը, թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի Այսօր, 09:16 «Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն Այսօր, 09:14 Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին Այսօր, 09:12 «Հրապարակ». Տավուշյան ընդվզումը վախեցրել է իշխանական շատ պատգամավորների Այսօր, 09:11 «Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Այսօր, 09:09 Մեծ եղեռնը դատավճիռ չէ մեզ համար, այլևս երբեք. մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ. Նիկոլ Փաշինյան Այսօր, 09:08 «Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին Այսօր, 00:31 Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից․ նրան մեղադրում են իբր «խուլիգանություն» կատարելու մեջ 23/04/2024 23:54 Ոստիկանների մեջ մի զանգված կար, որն առավել ագրեսիվ էր․ Առաջին իսկ վայրկյանից կոպիտ ու կոշտ էին, սպառնալիքներ էին հնչեցնում․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 23/04/2024 23:40 Պահանջում ենք իշխանությունից դուրս բերել ՀՀ-ում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն. ԵԿՄ Վանաձորի խորհուրդ 23/04/2024 23:26 Ով փորձում է կասկածի տակ առնել Հայոց Ցեղասպանությունը, նզովյալ պիտի լինի, ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա 23/04/2024 23:06 Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հետաքննել ոստիկանների կողմից անհամաչափ ուժի և անմարդկային վերաբերմունքի շարունակական դեպքերը․ Freedom House 23/04/2024 22:36 Անցած տարի այս օրը Ալիևը տեղադրեց ապօրինի անցակետը Բերձորի միջանցքում․ Հուսամ՝ այսօր Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղադրված սահմանային առաջին սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել 23/04/2024 22:19 Տավուշի Կիրանցում ջահերով երթ է՝ ի ոգեկոչումն Հայոց ցեղասպանության 1,5 միլիոնից ավելի զոհերի հիշատակի 23/04/2024 22:01 Անահիտ Մանասյանը արագ արձագանքման խումբ է ուղարկել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին 23/04/2024 21:55 Իրենք «մոռանում են», որ Թուրքիայի կամ Ադրբեջանի ագենտներ են, մանիպուլյացիա են անում, հոգևորականին են վարկաբեկում․ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան 23/04/2024 21:38 Տավուշից տարածքներ հանձնելու դեմ հանդես եկող 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկել ոստիկանները 23/04/2024 21:33 Արշակ Կարապետյանը անհնազանդության ակցիաներ է սկսում 23/04/2024 21:25 ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը 23/04/2024 21:12 Ինչպես են ոստիկանները ցրում Տավուշից հողերի հանձնման դեմ բողոքողների ցույցը (լուսանկարներ) 23/04/2024 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին 23/04/2024 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները

Տվյալ բաժնի վերջին նյութերը