25/02/2015 17:08
Մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև
Հանրապետության տարածքում փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին` հյուսիս-արևելյան` 3-8 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 26-28-ին, 1-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում փետրվարի 26-28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 1-ի ցերեկը սպասվում է անձրև: