25/02/2015 19:31
Սիսի Հայոց Կաթողիկոսարանի վերադարձի պահանջը կներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան
Ժնևում անցած օրերին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջին Վեհափառի նախագահությամբ տեղի է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից Սիսի Հայոց Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի Սահմանադրական դատարան դիմելու հարցերով զբաղվող հանձնաժողովի վերջին նիստը: Այս մասին տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի պաշտոնական կայքը:
Մասնագետների խումբը անցած երկու տարվա ընթացքում Արամ Առաջին Վեհափառի հետ հանդիպումներ է ունեցել` պատրաստելու Սիսի պատմական Կաթողիկոսարանի վերադարձի պահանջի դատական թղթածրարը: Այդ թղթածրարը իր վեջնական ձևն է ստացել և մոտակա օրերին պետք է ներկայացվի Թուրքիայի Սահմանադրական դատարան: