25/02/2015 18:06
Հովհաննես Մանուկյանը «սատանայի պահով» համաձայն է Փաշինյանի հետ
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց հղեց տեսախցիկների ու արագաչափերի վերաբերյալ:
Պատգամավորը նշեց, որ համատարած անկումների, հետընթացների ֆոնին, ինքը արձանագրել ու գտել է մի ոլորտ, որտեղ կառավարությունը 18 տոկոսանոց աճ է ապահովել. դա արագաչափերի և երթևեկության կանոնները խախտելու պատճառով գանձված գումարն է: «Նախորդ տարի այդ թիվը կազմում էր 8 մլդ 958 մլն դրամ, իսկ այս տարի այդ թիվը հասնում է արդեն 10 մլրդ դրամի: Ի՞նչ ունենք այս ամենի արդյունքում: Իմ հարցմանն ի պատասխան, նախկինում արագաչափերի ու տեսախցիկների ավելացումը պայմանավորում էին քաղաքացիների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, իսկ հիմա ո՞րն է այդ պատճառը»,- հետաքրքրվեց պատգամավորը:
Փաշինյանը նկատեց նաև, որ մեջբերված պատճառաբանությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ վրաերթների ու ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը ևս աճել է 30 տոկոսով: «Հիմա մենք տալիս ենք գումար ոստիկանությանը, որը 50-50 կիսվում է «Սեքյուրիթի դրիմ» ընկերության հետ: Բայց ուշագրավն այն է, որ օրը ցերեկով, բանդայի դիմակավորված մարդիկ փողոցից մարդկանց են առևանգում, որը նաև արաձանագրել են այդ տեսախցիկները: Պաշոտանական վիճակագրությամբ ավելացել է նաև առանձնակի ծանր հանցագործությունների թիվը: Ստացվում է, որ այդ փողերը մեզանից տանում եք, մեզ վերահսկում ու տեսախցիկների ձայնագրությունը մեր դեմ օգտագործում: Բա հետո ի՞նչ եք անելու, եթե ոչ մի տեղ այդ արդյունքը չի երևում»,- հավելեց Փաշինյանը:
Հարցին արձագանքելով՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը պատասխանեց, որ իրականում վիճակն այդքան էլ սարսափելի չէ: «Համաձայն չեմ Ձեզ հետ»,- հայտարարեց նախարարը: Նա նաև մեջբերեց վիճակագրական տվյալներ, ըստ որոնց՝ ՃՏՊ-ները նվազել են: «Առանձին վայրերում տեսախցիկներ են տեղադրվել, որոնց շնորհիվ երթևեկության խախտումների 85-90 տոկոսը նվազել է: Արագաչափերի տեղադրումով նվազել է նաև ՃՏՊ թիվը: Նվազել է նաև դրանց հետևանքով զոհերի թիվը՝ միայն մարզային կտրվածքով, օրինակ, 29 %-ով: Այդ թվերի պարզ վերլուծույթյունը հակառակն է փաստում»,- ասաց նախարարը:
«Պարոն Փաշինյան, կիսում եմ ձեր մտահոգությունը, քանի որ տոկոսներով ու թվերով խոսում ենք զոհերի մասին, ինչը մտահոգության առիթ է հանդիսնում: Կառավարությունը փորձել է կանոնակարգման համալիր գործողությունների ծրագիր իրկանացնել, սակայն համամիտ եմ, որ միայն արագաչափերով այս խնդիրը հնարավոր չէ լուծել»,- հավելեց Մանուկյանը:
«Պարոն Մանուկյան, դուք ասում եք, որ իրավիճակն այդքան էլ սարսափելի չի թվում: Ասում են սատանան էլ այդքան սարասփելի չէ, որքան նրան ներկայացնում են, բայց դա չէ էականաը: Հարցիս երկրորդ մասը նույնպես պատահական չէր: Ասում եմ՝ դիմակավորված անձանց բանդան մարդիկ է առևանգում»,- արձագանքեց պատգամավորը՝ հավելելով, որ կարելի է ենթադրել, որ տեսախցիկները տեղադրվել են մարդկանց հետևելու և հանցագործությունները կոծկելու նպատակով: «Այդ տեսախցիկները ոչ միայն փող գանձելու համար են, այլև ՀՀ քաղաքացիների դեմ հանցագործություններ կազմակերպելու համար: Եթե ոչ՝ բացահայտեք բոլորը: Թե՛ կամեռան է ձեր ձեռքը, թե, ինչպես հայտնի պատգամավոր է ասում, չագուչն է ձեր ձեռք, թե՛ փողը»,- ասաց պատգամավորը:
«Ես կարող եմ առանձնակի ծանր հանցագործությունների վերաբերյալ առանձին վերլուծություն ներկայացնել, բայց համամիտ չեմ ձեր քաղաքական գնահատականի հետ: Այդ տեխնիկան օգտագործվում է նաև քրեական բնույթի հանցագործությունների բացահայտման համար: Թե ինչ կոնկրետ հարցադրում եք անում ոչ կոնկրետ քաղաքական հարթության մեջ, ես չեմ կարող պատասխանել: Իսկ սատանայի պահով համաձան եմ ձեզ հետ»,- ասաց նախարարը: