25/02/2015 16:13
Orange. Գարնանային անակնկալներ՝ ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար
Գարնան տոներին ընդառաջ՝ Orange-ն այսօր ներկայացրել է նոր առաջարկներ ինտերնետ բաժանորդների համար: Բոլոր նրանք, ովքեր մինչև ապրիլի 7-ը կբաժանորդագրվեն Orange Ինտերնետին 12 ամսով, ընդամենը 5000 դրամ ամսավճարի դիմաց ընդմիշտ կստանան 5ԳԲ գերարագ ինտերնետի ծավալ: Այս մասին հայտնում է Օրանժ Արմենիայի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ավելին, Ինտերնետ Հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլաններից որևէ մեկին 24 ամսով միացած նոր բաժանորդներն Orange-ի հատուկ առաջարկի շրջանակներում բացառիկ հնարավորություն կունենան ձեռք բերել Alcatel Pixi 7 WiFi պլանշետ, ինչպես նաև ստանալ 1ԳԲ հավելյալ գերարագ ինտերնետի ծավալ՝ ամսական ընդամենը 1500 դրամ հավելյալ վճարի դիմաց: Orange-ի հատուկ առաջարկից կարող են օգտվել նաև Ինտերնետ Հիմա 5000 և ավելի բարձր սակագնային պլանների առկա բաժանորդները, ովքեր չունեն ընթացիկ որևէ պարտավորություն: Պլանշետների հատուկ առաջարկը գործում է Orange-ի բոլոր խանութներում՝ առաջին 500 բաժանորդների համար:
Orange-ը անակնկալներով ներկայացավ նաև ամսական ձայնային բաժանորդագրությունները նախընտրողների համար: Բոլոր այն բաժանորդները, ովքեր մինչև ապրիլի 7-ը 24 ամսով կբաժանորդագրվեն Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 4000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին, կարող են ձեռք բերել Samsung, HTC, Nokia և Fly բարձրակարգ սմարթֆոններ՝ ընդամենը 1 դրամով: Նշված ժամանակահատվածում Orange Թիթեռ, Դելֆին կամ Պանտերա 6000 կամ բարձր ամսական բաժանորդագրություններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում Alcatel Pixi 2 սմարթֆոնը և Alcatel Pixi 7 WiFi պլանշետը հասանելի կլինեն յուրաքանչյուրն ընդամենը 1 դրամով:
«Գարնան տոներին ընդառաջ ուրախ ենք` ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդներին ներկայանալ նոր անակնկալներով: Լինելով հայկական շարժական ինտերնետի շուկայի առաջատարը՝ նպատակ ունենք համակարգչից կամ պլանշետից օգտագործվող շարժական ինտերնետն առավել մատչելի դարձնել մեր բաժանորդների համար: Այսօր ներկայացնում ենք մի նորարար առաջարկ՝ մեր բաժանորդներին առաջարկելով շատ մատչելի ինտերնետ ծառայությունների հետ համակցված պլանշետ», - ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօերն Ֆրանսիս Ժելիբտերը:
«Ամսվա սկզբին կանխավճարային բաժանորդների համար` արդեն ներկայացրել ենք յուրահատուկ առաջարկ ՝ նրանց հնարավորություն ընձեռելով ձեռք բերել հաջորդական համարներ և իրար հետ ընդմիշտ խոսել անվճար: Այժմ ուրախ ենք մեր ձայնային ծառայությունների ամսական բաժանորդագրությունների օգտատերերին ներկայանալ 1 դրամով հասանելի բարձրակարգ սմարթֆոնների առավել ընդլայնված տեսականիով», - հավելել է Օրանժ Արմենիայի Բրենդի և հաղորդակցության տնօրեն Արամ Մկրտչյանը:
Ձայնային և ինտերնետ ծառայությունների բաժանորդների համար նախատեսված Orange-ի գարնանային առաջարկների մանրամասները հասանելի են կայքում: