26/02/2015 18:26
Armeniangenocide100.org կայքը Թուրքիայում արգելափակել են
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների համակարգող պետական հանձնաժողովի որոշմամբ ստեղծված Armeniangenocide100.org կայքը Թուրքիայի տարածքում արգելափակված է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Նա, լինելով Թուրքիայում, երկու տարբեր պրովայդերներով փորձել է մտնել կայք, սակայն չի ստացվել:
Նշենք, որ Սամվել Մարտիրոսյանի խոսքով նույն կերպ արգելափակված է նաև իր բլոգը: