26/02/2015 15:52
Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցը չորրորդ մենամարտը կանցկացնեն
Բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը (WBO) «SES Boxing» և «Sauerland Event» փրոմոութերական ընկերություններին ծանուցագրեր է ուղարկել, որպեսզի նրանք բանակցություններ սկսեն երկրորդ միջին քաշային կարգում չեմպիոն Արթուր Աբրահամի և Ռոբերտ Շտիգլիցի միջև մարտ կազմակերպելու համար։
Բանակցությունների ավարտից 90 օրվա ընթացքում բռնցքամարտիկները կհանդիպեն ռինգում:
«Վերջապես, ամեն ինչ հստակեցված է: Կարճ և կոնկրետ. hարգելի՛ Արթուր, կա միայն մեկ նպատակ` գոտիս հետ վերադարձնել»,-հայտարարել է Շտիգլիցը:
Հիշեցնենք, որ 2012 թվականի օգոստոսին Արթուր Աբրահամը հաղթեց Ռոբերտ Շտիգլիցին և նվաճեց WBO վարկածի գոտին, 2013 թվականի մարտին Շտիգլիցը հետ վերադարձրեց գոտին, սակայն մեկ տարի անց կայացած մենամարտում կրկին հաջողության հասավ Արթուր Աբրահամը: