26/02/2015 17:13
Արցախում բոլոր պետական նպաստները վճարված են
ԼՂՀ-ում բոլոր պետական նպաստները հունվար ամսվա համար վճարված են: Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Սամվել Դադայանը:
Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, թե մինչև երկու տարեկան երեխա խնամող մայրերի համար ամսական մոտ 15 հազար դրամ պետական նպաստ սահմանված գումարը չեն վճարել անհայտ պատճառներով:
Պարոն Դադայանը տեղեկացրեց նաև, որ միչև երկու տարեկան երեխա խնամող մայրերի նպաստները ևս համարվում են պետական նպաստներ: Ինչ վերաբերվում է շրջանառվող լուրերին, ապա դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Aysor.am-ի տեղեկություններով՝ առաջիկայում կտրամադրվեն նաև փետրվար ամսվա նպաստները: