26/02/2015 09:45
ԲՀԿ-ն բաժանված է երկու մասի
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով՝ այս պահին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քննարկվում է կուսակցության ճակատագրի 2 տարբերակ. մեկը՝ լուծարել այն, մյուսը՝ դառնալ փոքր ու էլիտար կուսակցություն, որի նպատակները հեռու կլինեն քաղաքական լուրջ ամբիցիաներից: ԲՀԿ-ն այսօր բաժանված է երկու մասի, և վեճը հենց այստեղ է՝ շարունակել պահել կուսակցությունը, թե ոչ:
Թերթի տեղեկություններով՝ ԲՀԿ ներկայիս առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ-ն, ավելին՝ նա որոշել է այլևս ֆինանսական ռեսուրսներ չտրամադրել քաղաքական կուսակցություն պահելու համար: «Սա նշանակում է, որ ԲՀԿ-ն մնալու է առանց ֆինանսավորման, և եթե կուսակցությունը չլուծարվի, ապա այն շարունակելու է գործել մինիմալ ֆինանսական ռեսուրսներով»,- հավելել է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: