26/02/2015 19:22
Վիսենտե դել Բոսկեն կարծում է` Իսպանիայի առաջնությունում ֆավորիտ չկա
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն Իսպանիայի առաջնության չեմպիոնական պայքարում ակնհայտ ֆավորիտներ չի տեսնում:
Մրցաշարի 24-րդ տուրից հետո Մադրիդի «Ռեալը» գլխավորում է աղյուսակը` ակտիվում ունենալով 60 միավոր, «Բարսելոնան» «Ռեալին» զիջում է 4 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Ատլետիկոն» ունի 53 միավոր:
«Այս թիմերից ցանկացածը կարող է դառնալ Իսպանիայի չեմպիոն: Այս հարցը կլուծվի առաջիկա մի քանի շաբաթների ըթնացքում: Թվում էր` «Բարսելոնան» շատ լավ է խաղում, իսկ հիմա նման տպավորություն թողնում է «Ռեալը»: Ամեն ինչ փոփոխական է, և առջևում շատ տուրեր կան, որոնք կորոշեն տիտղոսի ճակատագիրը»,- «Marca»-ին ասել է Դել Բոսկեն: