26/02/2015 15:21
Է. Ասատրյան. Սփյուռքի նախարարը տեղյակ չէ, թե որքանով են լուծված փախստականների խնդիրները
Սփյուռքի նախարարը տեղյակ չէ, թե որքանով են լուծված փախստականների խնդիրները, քանի որ լավ չի զբաղվել դրանցով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Փախստականները և միջազգային իրավունքը» քաղաքացիական հասարակության ցանցի համակարգող Էլեոնորա Ասատրյանը:
«Շատ տարօրինակ է, որ այս մասին խոսում է Սփյուռքի նախարարը՝ նշելով, որ գրեթե լուծվել են փախստականների սոցիալական և բնակարանային խնդիրներ ու որ նրանք ինտեգրված են հասարակությանը»,- ասաց բանախոսը:
«Փախստականներին անձնագրեր տալով՝ խնդիրները չեն լուծվում»,- ասաց ասուլիսի մյուս բանախոս , «Միասնություն» ՀԿ նախագահ Ռոբերտ Խաչատուրյանը.
«Այսպիսով կարծում են, որ բոլորը դարձել են Հայաստանի քաղաքացիներ և խնդիրները լուծվել են, բայց դրանք մնում են»: