26/02/2015 20:55
Հատուկ նախագիծ. ՎերԱՊՐԱԾներ. Գ. Սարգսյանի վկայությունը՝ Սաղտունի կոտորածների մասին
Aysor.am-ը ներկայացնում է «Հայոց ցեղասպանություն. Կոտրելով լռությունը» նախագծի երրորդ շարքը: «ՎերԱՊՐԱԾները» խորագրի տակ մենք պարբերաբար կներկայացնենք 1915 թվականին Օսմանյան Թուրքիայի իրականացրած հայկական ջարդերը վերապրած մարդկանց վկայությունները:
Սասունի Խիանք գավառակի Սաղտուն գյուղացի Գրիգոր Սարգսյանի պատմածի համաձայն (37 տարեկան):
Սաղտուն ուներ 70 տուն և 600 բնակիչ, եկեղեցի մը, ջրաղաց մը, 800 ոչխար, 380 տավար, 80 ձի և ջորի: Գյուղին տարեկան եկամուտն էր 500 քիլէ հացահատիկ, 600 բարդ խոտ, 400 լիդր մետաքս:
1914 թ. մայիսի 10-ին խիանցի Սլէման աղան հավաքեց Սաղտունի բոլոր զենքերը՝ ըսելով, թե. «Ձեզ ոչինչ չկայ, եթե զենքերս հանձնէք» և բոլոր ժողովուրդը փոխադրեց Փարկ գյուղը: Այնտեղեն տղամարդիկը փախան Անդոք լեռը, իսկ կիները և երեխաները յուլիսին (1915 թ.)
Եկեղեցու մեջ հավաքեց և 10-ական իրար կապելով՝ եկեղեցիեն հանեց և տարավ ձորի մեջ՝ սպաննեց բոլորը:
Սաղտունեն ներկայիս ազատված են ընդամենը 12 անձ:
Հավաքեց Գ. Մ. Ներկարարյան:
Նախագիծը պատրաստվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի աջակցությամբ: