26/02/2015 18:45
Ավտովթար՝ Քանաքեռավան-Զովունի ճանապարհին. 3 մարդ հոսպիտալացվել է
Այսօր ժամը 13.11-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Զովունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտոպատահար: Կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարերի օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ում բախվել են «ԳԱԶել» մակնիշի (վարորդ՝ Վ. Հ., ծնվ. 1990թ.) և «Մերսեդես» մակնիշի (վարորդ՝ Ա. Ա., ծնվ. 1961թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը տեղի ուժերով դուրս են բերվել «ԳԱԶել» մակնիշի տուժածներ Ռ. Փ.-ը (ծնվ. 1983թ.), Գ. Պ.-ը (ծնվ. 2002թ.), Զ. Պ.-ը (ծնվ. 1985թ.), ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները, մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը, տուժածներին ցուցաբերել են առաջին բուժօգնություն: