26/02/2015 09:20
Անմոռուկի տարբերանշանը՝ բիզնեսի միջոց. «Առավոտ»
Պարզվում է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ թողարկված կրծքանշան անմոռուկների այլ տարբերակներ էլ կան, օրինակ, շապիկներ, որոնց վրա անմոռուկ է պատկերված, վզկապներ, գլխաշորեր և թիթեռներ։ Այս փաստը դուր չի եկել մի շարք քաղաքական, հասարակական գործիչների, ինչպես նաև սովորական ՀՀ քաղաքացիների, որոնք փաստը որակում են իբրև խեղկատակություն, ցավը՝ բիզնեսի առարկա դարձնելու միջոց։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանն «Առավոտի» հետ զրույցում ասել է. «Այս օրերին համացանցում անմոռուկի՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշի պատկերով զանազան առարկաներ նշմարեցի, այդ թվում՝ թիթեռնիկներ։ Միանշանակ է այս խորհրդանիշը, որը հիշողության, ցավի, կորստի, պահանջատիրության, ու դատապարտումի մեր որդեգրված փիլիսոփայության տեսողական սիմվոլն է, բացառիկ նուրբ ու մտածված գործածություն, կիրառություն է պահանջում։ Այն չպիտի դառնա շահարկման, առավել ևս անձնական բիզնեսի առարկա։ Կարծում եմ՝ այս տարբերանշանը գործածելու իրավունքը կամ չափանիշները պիտի սահմանել, այլապես կարող ենք խոցելի, էժան վիճակում հայտնվել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: