26/02/2015 15:55
Ավիացիայի ոլորտում խորհուրդ է ստեղծվել. հույս ունեն, որ այն կնպաստի ոլորտի թափանցիկությանը
ՀՀ կառավարության հռչակած օդային փոխադրման ազատականացմանն ուղղված միջոցառումներն ապահովելու նպատակով կառավարությունն ստեղծել է ավիափոխադրողի մասնագրի, օդային փոխադրումների իրականացման, օդային շահագործման թույլտվության ստացման համար ներկայացվող հայտերի քննարկման հետ կապված հարցերի խորհուրդ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, հաստատել խորհրդի անհատական կազմը, խորհրդի աշխատակարգը, եզրակացությունների տրամադրման գնահատման չափանիշները:
Կառավարությունը հույս ունի, որ որոշման ընդունումը կնպաստի ոլորտում վստահության և թափանցիկության բարձրացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրման ծառայությունների մատուցմանը: