26/02/2015 17:21
Գյումրիում բախումների գործով մեղադրանք է առաջադրվել 25-ամյա Անուշավան Սիմոնյանին
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանությունից հետո տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախումների գործով այսօր 25-ամյա Անուշավան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունից դուրս գալուց հետո լրագրողներին ասել է Ա. Սիմոնյանը։
Նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հասարակական կարգը կոպիտ խախտելու համար, որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։