26/02/2015 19:44
Երիտասարդը կոտրել է եկեղեցու դուռն ու գանձանակից գումար գողացել (Տեսանյութ)
Փետրվարի 14-ին անհայտ անձը մտել էր Շիրակի մարզի Հառիճ գյուղի Սուրբ Հառիճավանքի սրահ, կոտրել գանձանակի կողպեքն ու գողացել 30-ից 40 հազար դրամ գումար: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից:
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Արթիկի բաժնում հաջորդ օրը հաղորդում ստացվեց:
Ըստ նախնական գործողությունների՝ ոստիկանությունը որպես կասկածյալ բերման ենթարկեց Հառիճ գյուղի բնակիչ Հովհաննես Թորոսյանին:
Մանրամասները՝ տեսանյութում: