26/02/2015 12:51
Կանոնակարգվում է ԵՏՄ-ից ներկրվող դեղերի կարգը
Այսօր կառավարության նիստի օրակարգում էր 2000 թվականի սեպտեմբերի 20-ի N 581 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշումը, որի ընդունումը, ըստ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ անդամակցությամբ:
Որոշումը, ըստ նախարարի, կապված է դեղերի և դեղանյութերի` ԵՏՄ միության անդամ պետություններից ներմուծելու դեպքերը կանոնակարգելու և այդ երկրներից ներմուծվող դեղերի իրացման գործընթացի համապատասխանությունը օրենսդրության պահանջներին ապահովելու անհրաժեշտությամբ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն արձագանքեց, որ ոչ միայն ԵՏՄ-ից, այլ երրորդ երկրներից դեղեր ներկրելու ոլորտում անելիքներ կան, լուրջ դժգոհություններ կան հասարակության մեջ. «Հանձնարարել եմ միասնական որոշում կայացնել և այս հարցին տալ լուծում»: