26/02/2015 15:13
Գյուղատնտեսության համար դեռևս բարենպաստ եղանակ է
Առաջիկա օրերի եղանակային պայմանները վտանգավոր չեն գյուղատնտեսության համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՏԿԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ հավելելով, որ վերջին երեք օրերին Արարատյան դաշտավայրում նվազագույն ջերմաստիճանը եղել է -2-5 աստիճան, որը գյուղատնտեսության համար դրական նշանակություն ունի:
Ըստ նրա՝ մարտի առաջին տասնօրյակում սպասվում է նորմայից քիչ ավելի տեղումներ, կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճան բարձր ջերմաստիճան:
Զարուհի Պետորսյանը նաև հաղորդեց, որ օդի ջերմաստիճանը փետրվարի 28-ին կբարձրանա 1-3 աստճանով՝ հասնելով 14-15-ի, սակայն մարտի մեկից ջերմաստիճանի նվազում է արձանագրվելու: