26/02/2015 19:51
Նառա Շլեպչյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալով
Հայկական հեռուստատեսության զարգացման գործում ունեցած երկարամյա ակնառու վաստակի համար, ինչպես նաև ծննդյան հոբելյանի առթիվ` Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Նառա Շլեպչյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:
Պարգևը հանձնել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից: