26/02/2015 10:07
Մշակույթի մի շարք գործիչներ կդիմեն նախագահին՝ Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով
«Հայկական Ժամանակի» տեղեկություններով, մշակույթի մի շարք գործիչների շրջանում քննարկվում է հինգ տարվա ազատազրկման դատապարտված հայտնի դերասան Վարդան Պետրոսյանին ներում շնորհելու խնդրագրով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը:
«Արդեն տևական ժամանակ է՝ ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում սպասումներ կան, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Սերժ Սարգսյանը համաներում կհայտարարի: Իշխանության վերին օղակներում, սակայն, պնդում են, որ այս պահին նման պատրաստություններ չկան և մինչև ապրիլի 24-ը նման բան չի սպասվում: Ուստի, մշակույթի գործիչների շրջանում, որոնց թերևս կմիանան նաև մի շարք հայտնի հանրային դեմքեր, քննարկվում է դերասանի հարցով Սերժ Սարգսյանին խնդրագրով դիմելու տարբերակը»,-գրել է թերթը: