26/02/2015 09:52
Քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարարը չի բացառում, որ դուրս կգա կուսակցությունից
Որոշ տեղեկություններով՝ առաջիկայում հնարավոր է ԲՀԿ-ն լքի նաև քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանը, որի անվան հետ կապված դեռևս չփակված քրեական գործեր կան Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումների փաստով:
Նախկին նախարարը, սակայն, «Ժամանակի» հետ զրույցում հերքել է տեղեկությունները: «Այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է նա:
Թերթի ճշտող հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում դադարեցնի իր անդամակցությունը ԲՀԿ-ին, նախկին նախարարն արձագանքել է. «Դա ժամանակի հարց է, ժամանակը ցույց կտա»: