27/02/2015 10:36
Անդրեա Պիրլոն բաց կթողնի 20 օր
«Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի` Դորտմունդի «Բորուսսիայի» հետ խաղում ստացած վնասվածքի պատճառով բաց կթողնի 20 օր:
«Յուվենտուսի» պաշտոնական կայքը հաղորդում է, որ նա աջ կրնկի վնասվածք է ստացել, որի ապաքինման համար կպահանջվի 20 օր:
Հիշեցնենք, որ Թուրինում կայացած առաջին խաղում «Յուվեն» հաղթեց 2:1 հաշվով, իսկ Պիրլոն խաղադաշտը լքեց 37-րդ րոպեին: