27/02/2015 17:50
Ա. Աշոտյան. ՀՀ մարզերից գործուղված և նպատակային ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը ՀՀ բուհերում կազմում է 114 հոգի
Այս տարվա դրությամբ ՀՀ մարզերից գործուղված և նպատակային ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը Հայաստանի բուհերում կազմում է 114 հոգի: Նրանք սովորում են 6 բուհերում` բժշկականում, մանկավարժականում, լեզվահասարակագիտականում, ագրարայինում, կոնսերվատորիայում և Վանաձորի համալսրանում: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը.
«Այս ծրագրի նպատակը մարզերում երիտասարդ կադրերով համապատասխան առաջնահերթ մասնագիտություններով ապահովման խնդրի կարգավորումն է:
Վերջերս մենք խստացրեցինք նպատակային ընդունելության կարգը, որպեսզի այս ծրագիրը նպատակին ծառայի և շրջանավարտները իրոք ապահովվեն աշխատանքով և պիտանի լինեն իրենց համայնքներին և բնակչությանը»,- գրառել է նախարարը: