27/02/2015 17:59
Ալվես. Ոչ ոքի թույլ չեմ տա սևացնել «Բարսելոնայում» իմ աշխատանքը
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը հերթական անգամ հայտարարել է, որ կատալոնական ակումբի կազմում իր ապագայի մասին ոչինչ չգիտի: Նա միաժամանակ պատասխանել է նաև իր հասցեին հնչող քննադատություններին:
«Ես ոչ ոքի թույլ չեմ տա սևացնել այս բոլոր տարիներին «Բարսելոնայում» կատարածս աշխատանքը: Նույնը վերաբերվում է ապագայում իրադարձությունների զարգացմանը: Ես միշտ գիտակցում եմ իմ արարքները անկախ դրանց լավ կամ վատ լինելուց: Եթե սխալ եմ թույլ տվել, ապա մարդկանցից ներողություն եմ խնդրում: Չգիտեմ՝ դեռ ինչքան կխաղամ «Բարսելոնայում», բայց իմ երկրպագուները կհպարտանան իմ հաջողություններով և այն գիտակցմամբ, թե ինչպես է պետք իրականացնել երազանքները»,- հայտարարել է Ալվեսը: