27/02/2015 20:03
Հաղթանակի հասնելու համար հավաքական կամք է պահանջվում. Զարուհի փոտանջյան
2008 թվականին, երբ «Ժառանգությունը» հայտ ներկայացրեց զբաղվել ակտիվ քաղաքականությամբ և ընդգրկվեց ԱԺ-ում, դրանից հետո մենք ակտիվ պայքար ենք տարել այս դաշտում:
Այսօր Ազատության հրապարակում, բացօթյա ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով հավելեց նաև, որ այդ պայքարի ընթացքը հանրության համար տեսանելի է եղել:
Պատգամավորը հիշեց նաև՝ երբ 2008 թվականին «Ժառանգությունը» չուներ իր թեկնածուն, սատար կանգնեց Լևրոն Տեր-Պետրոսյանին ու Ժողովրդական շարժմանը, և այդ ընթացքում չփորձեց անգամ հեռանալ այդ շարժումից ու Լևոն Տեր-Պետրոսյանի կողքից, սակայն
այդ գործընթացներից հետո էր, որ «Ժառանգությունը» հայտնվեց և՛ էպիկենտրոնում, և՛ հարվածների տակ՝ սպասարկելով հանրության շահերը:
Փոստանջյանն ընդգծեց նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում ևս «Ժառանգությունը» կրկին ժողովրդին եղել է անդավաճան և ընդգրկվել է հերթական ժողովրդական շարժման մեջ և փորձում էր մասնակցել շարժման ձևավորման գործընթացքում, բայց հանգամանքները ստիպեցին, որպեսզի այդ հավաքական ուժը տապալեն:
«2011 թվականին այս հրապարակը, երբ գտնվում էր շրջափակման մեջ, ըստ էության, հենց Րաֆֆի Հովհաննիսյանը բացեց այն: Կարող եմ ասել, որ նախորդ տարի մարտի 20-ին հարթակում հայտնվածները դեռ ժողովրդի պահանջները չեն իրակացրել: Եվ հայտարարում եմ, որ այս հրապարակն առնվազն այս տարի պետք է տեսնի ժողովրդի պահանջի իրականցումը, իսկ ժողովրդի պահանջը մեկն է. հաստատել օրինական կարգեր»,- հայտարարեց պատգամավորը:
Իր խոսքում նա նշեց նաև, որ հաղթանակների հասնելու համար հավաքական ուժն ու կամքն է, որ պակասում է: «Րաֆֆի Հովհաննիսյանի հետ շատ են եղել վիճաբանություններ վերջին մեկ տարվա իրադարձությունների հետ կապված, ով հույս ուներ, որ այդ ուժը վերջապես կկայանա: Բայց ավաղ, դա այդպես չեղավ: Այդ ուժը պետք է նախ ձևավորվի մեր ժողովրդի շնորհիվ, որը պետք է պարտադրի նաև հարթակում հավաքվածներին»,- եզրափակեց նա: