27/02/2015 17:04
Միայնակ ապրող Լիզա տատիկի հոսանքն են անջատել պարտքերի դիմաց
Facebook-ի օգտատերերից Ա.Վարդանյանը իր էջում գրառում է թողել` տեղեկացնելով, որ Աջափնյակ համայնքի Մարգարյան 29, բնակարան 29 հասցեում միայնակ բնակվող երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող Լիզա տատիկը օգնության կարիք ունի.
«Լիզա տատիկը այս պահին գտնվում է մթության մեջ, անօգնական վիճակում: Էլէկտրաէներգիայի պարտքերի պատճառով հոսանքն անջատված է, ինչի արդյունքում էլ նա ընկել ու վնասել է իրեն:
Եկեք յուրաքանչյուրս, թեկուզ` 500-ական, 1000-ական դրամով օգնենք այս կնոջը: Լիզա տատիկի ամիսներով կուտակված հոսանքի պարտքը կազմում է մոտ 96 հազար դրամ: Հոսանքի հաշվիչի համարն ` 0482329»,- գրառել է Ա.Վարդանյանը` տեղեկացնելով, որ տատիկի հետ կապ կարելի է հաստատել 35 01 66 հեռախոսահամարով:
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին, որ գումարով օգնել չեն կարող, բայց Լիզա տատիկին կարող են տրամադրել հագուստ և սնունդ:
Մնում է միավորվենք ու օգնենք տատիկին` միայնակության կսկիծով լցված կյանքի վերջին տարիները գոնե քիչ թե շատ արժանավայել անցկացնել: