27/02/2015 13:50
ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը հարցականի տակ է. Դեռ կան անպատասխան հարցեր
Ռեժիմն այսօր էլ մի փոքր խուճապի մեջ է: ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Իշխանությունների թեթև հանդարտությունը նա պայմանավորում է այն փաստով, որ իշխանությունները կարողացան փետրվարի 20-ի հանրահավաքը կանխել ու ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտից հեռացնել:
«Չգիտեմ ժամանակավոր է, թե ընդմիշտ, բայց իշխանությունը կարողացավ ԲՀԿ-ին դուրս հանել խաղից: Այս պահին, այո, մի քիչ իշխանությունը հանգստացել է, սակայն սա ևս ժամանակավոր բնույթ է կրում, քանի որ երկրում իրավիճակն ավելի քան աղետալի է: Այս ռեժիմը մեր երկիրը տանում է դեպի տապալում»,- ասաց Լ. Զուրաբյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ի հետ համագործակցությանը՝ Լ. Զուրաբյանը ասաց, թե այդ համագործակցությունը կախված է նրանից, թե ինչպիսի պահվածք կդրսևորի ԲՀԿ-ն և, թե հատկապես ինչ կազմով կներկայանա:
«Այն հարցերը, որոնք մեզ մտահոգում են, պատասխաններ դեռ չունեն: Պատասխան չունենք նաև, թե ինչ որակով ու քանակով են դուրս գալու քաղաքական դաշտ: Մենք չպետք է միջատենք այդ գործին, իսկ մենք մեր գործն այսպես, թե այնպես անում ենք՝ նրանց հետ,թե առանց նրանց: Կապ չունի մենք մենակ ենք, թե դաշնակցիների հետ, մենք նույն մեր սկզբունքներով պաշպատելու ենք մեր գաղափարները: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել, եթե ԲՀԿ-ն պահպանում է ռեժիմի դեմ դիմադրելու, նույն սահմանդրության դեմ պայքարելու գաղափարով, ինչը որդեգրել էր վերջին ամիսների ընթացքում: Առհասարակ, մենք ասել ենք, որ պատրաստ ենք համագործակցել այն ուժերի հետ, որոնք կհասկանան, որ այս ռեժիմը Հայասանը տանում է դեպի կործանում»,- եզրափակեց նա: