27/02/2015 10:24
Կլոպ. Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայտնաբերի
Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի առաջնության 23-րդ տուրի` «Շալկե 04»-ի առաջիկա խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կատակով հույս է հայտնել, որ «Բորուսսիայի» մարզադաշտում ռումբ չի հայտնաբերվի:
«Հույս ունեմ` շաբաթ օրը մարզադաշտում ռումբ չեն հայնաբերի»,- ասել է Կլոպը և անդրադարձել մրցակցին:
««Շալկեն» ուժեղ մրցակից է, որը կփորձի մեզ զրկել ազատ տարածությունից: Պետք է զգույշ լինենք: Մենք գիտենք, թե ինչ խնդիրներ ունենք, դրա համար վերջապես պետք է կայունություն ցուցաբերենք»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ վերջերս «Սիգնալ Իդունա Պարկի» հարևանությամբ հայտնաբերվել էր Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկ: