27/02/2015 10:39
Ռիբերի. Գուցե մի օր Գերմանիայի քաղաքացի դառնամ
Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին ասել է, որ հավանական է՝ մի օր Գերմանիայի քաղաքացիություն ստանա:
«Գերմանիայի քաղաքացի՞ դառնալ: Իսկ ինչո՞ւ ոչ: Գերմանիան ինձ շատ սիրելի է, ինձ այստեղ լավ եմ զգում, հիանալի տուն ենք գնել:
Գերմանիայում է ծնվել նաև որդիս՝ Սալիֆը: Հնարավոր է, նա էլ լրջորեն զբաղվի ֆուտբոլով և մի օր այս երկրի ազգային հավաքականի մարզաշապիկը կրի»,- ասել է Ռիբերին «L'Equipe»-ին: