27/02/2015 18:22
Վ. Սարգսյանն ԱԺ-ին է ներկայացրել 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նպատակները
Ազգային Ժողովում այսօր տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների նախապատրաստական աշխատանքների ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Զեկույցով հանդես է եկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների գլխավոր համակարգող, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նա խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նպատակները, խնդիրներն ու առաջիկա անելիքները, Հայաստանում և արտերկրում անցկացվելիք միջոցառումների ժամանակացույցն ու ծրագիրը, դրանց իրականացման գործում խորհրդարանականների մասնակցությանը վերաբերող հարցեր:
ԱԺ պատգամավորները մտքերի փոխանակության ընթացքում ներկայացրել են առաջարկներ և բազմաթիվ հարցերի վերաբերյալ ստացել պատասխաններ: