27/02/2015 16:43
ԵՄ-ն այսօր ապրում է իր ամենամեծ ճգնաժամը․ Ք․ Գասպարյան
«ԵՄ-ն ապրում է այսօր իր ամենամեծ ճգնաժամը», - այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Քրիստինե Գասպարյանը:
Ըստ փորձագետի՝ այդ մասին փաստում են տարեսզկբին տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք խոսում են Եվրոպական միության խոցելիության մասին:
Խոսելով Եվրոպայում ընթացող գործընթացների կոնտեքստում Հայաստանի եվրոպական զարգացման հեռանկարների մասին՝ փորձագետը նշեց, որ Եվրոպայում տիրող իրավիճակը մեր վրա ազդեցություն ունի, քանի որ վերջինս Հայաստանի առաջնային գործընկերներից մեկն է:
Ք. Գասպարյանը կարծում է նաև, որ տարբեր օրինակներով տեսնում ենք, որ Եվրոմիությունը միասնական դիրքորոշում չունի ՌԴ դեմ պատժամիջոցների հարցում, և որոշ երկրներ չեն համաձայնվում Բրյուսելի ընդհանուր արտաքին քաղաքականության հետ: