27/02/2015 18:11
«Ախթալայի ԼՀԿ»-ում պլանային ստուգումներ են. Արդյունքները` ստուգումներից հետո
«ՀՀ բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը, համաձայն 2015-ի աշխատանքային ծրագրի, ինչպես նաև հաշվի առնելով բնապահպանների բարձրացրած մտահոգությունները, «Ախթալայի ԼՀԿ» ՓԲԸ-ում սույն թվականի փետրվարի 23-ին սկսել է պլանային ստուգումներ»,- այս մասին Aysor.am-ին պատասխանեցին ՀՀ բնապահպանության նախարարությունից:
Ստուգումներն ընթացքի մեջ են, ասվում է պատասխանի մեջ, որոնց արդյունքները օրենքով սահմանված կարգով կտեղադրվեն ՀՀ ԲՆ պաշտոնական կայքում:
Նշենք, որ Բնապահպանության նախարարությունը լուրջ խախտումներ է հայտնաբերել «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատում». Այս մասին գրել է «Ժողովուրդը» և հաղորդել, որ ստուգումների արդյունքում բավականին լուրջ խախտումներ են հայտնաբերվել: