27/02/2015 12:51
ՀՅԴ-ն կմտնի կոալիցիա, եթե իրենց պահանջները կատարվեն. Ա. Ռուստամյան
Կոալիցիա մտնել-չմտնելն ինքնանպատակ չէ ՀՅԴ-ի համար: ՀՅԴ-ն ունի հստակ գաղափարախոսություն և մենք մեր դիրքորոշումը ներկայացրել ենք հակիրճ՝ 7 կետերի տեսքով և ասել, որ պետք է հստակություն լինի: Այսօր մեր գաղափարախոսությունը որդեգրվել է շատերի կողմից, սակայն մենք շարունակում ենք պնդել, որ եթե մեր առաջարկներն ընդունվեն, մենք պատրաստ ենք համագործակցել»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ, խոսելով հնարավոր կոալիցիայի ձևավորման մասին, ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Պատգամավորը նկատեց, որ անտրամաբանական կլինի, եթե իրենց առաջարկներն ընդունվեն, իսկ իրենք չընդգրկվեն կոալցիայում:
«Դա կնշանակի, որ մենք մերժում ենք մեր առաջարկները: Մենք համագործակցության չենք գնա, քանի դեռ դրանք չեն իրականացվել»,- հավելեց պատգամավորը:
Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին՝ նա նշեց, որ Հայաստանի ստրագրությունը դեռ չի հեռացվել այդ չարաբաստիկ փաստաթղթի տակից, սակայն այս ուղղությամբ ևս շատ ոգևորող քայլեր են իրականցվում, ինչը ոգևորչ է, սակայն 7 կետերի ուղղությամբ դեռ որևէ հստակ քայլեր չեն իրականացվում:
Ինչ վերաբերում է սահմանադրական բարեփոխումներին, Ա. Ռուստամյանն ասաց, որ սպասում են նախագահ Սերժ Սարգսյանը հաստատելուն, որից հետո կձևավորվի հանձնաժողով, կհաջորդեն քննակումները: