27/02/2015 19:43
Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի մամլո ծառայությունից:
Հանդիպմանը, որին մասնակցել է նաև ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր: