27/02/2015 11:10
ԲՀԿ համագումարը դռնփակ է լինելու
ԲՀԿ արտահերթ համագումարը, որը նախատեսված է անցկացնել մարտի 5-ին, դռնփակ է լինելու: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու, ԲՀԿ խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը:
Հարցին, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն խախտում ավանդույթը ու այս անգամ դռնփակ համագումար անցկացնելու հեռանկար ուրվագծում, ԲՀԿ-ական պատգամավորը միայն ասաց.
«Նպատակահարմարությունից ելնելով՝ որոշվել է այդ ոճը»:
Հիշեցնենք, ըստ շրջանառվող լուրերի` համագումարի գլխավոր ինտրիգը ԲՀԿ նոր ղեկավարի ընտրությունն է: Համաձայն նույն լուրերի` ԲՀԿ հաջորդ ղեկավարը լինելու է Նաիրա Զոհրաբյանը: