27/02/2015 09:50
Ժամանակին ՕԵԿ-ից ԲՀԿ տեղափոխված պատգամավորներն այժմ էլ ԲՀԿ-ն են լքում
«Մելիք Մանուկյան, Գրիգոր Մարգարյան, Արշակ Մխիթարյան, Արա Արամյան. այն պատգամավորներն են, ովքեր 2006 թվականին ՕԵԿ խմբակցություն պատգամավորներ էին, և երբ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, լքեցին այդ կուսակցությունը:
ՕԵԿ լքելուց հետո նրանք ծվարեցին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում: Հիմա երբ ԲՀԿ-ն կազմաքանդվում է, Մանուկյանը, Մարգարյանն ու Մխիթարյանն արդեն հայտարարել, կամ հայտարարելու են այդ խմբակցությունից դուրս գալու մասին: Նման վիճակում է նաև Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Նա էլ է ժամանակին ՕԵԿ-ից գնացել ԲՀԿ և առաջիկայում լքելու է նաև ԲՀԿ-ն»,- գրել է «Հայկական Ժամանակը»: