27/02/2015 09:22
Սպորտի նախարարն իր պաշտոնի համար պարտական է բացարձակապես Գագիկ Ծառուկյանին
Այս օրերին ԲՀԿ-ում և դրա հետ առնչվող կառույցներում կատարվող փլուզումը դեռ չի հասել կառավարություն. Դեռևս աներեր է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ԲՀԿ-ամերձ Գաբրիել Ղազարյանը։
Ի հեճուկս իր կուսակցիների, մշտապես անհաղորդ հայացքով նախարարն այս օրերին անգամ սկսել է ժպտալ։ Երեկ «Հրապարակի» թղթակցի հարցին՝ մի՞թե այս ընթացքում չի քննարկվել իրեն կառավարությունից հեռացնելու հարցը, վերջինս պատասխանել է՝ «Բացարձակապես»։ «Մինչդեռ բոլորը գիտեն, որ նա իր պաշտոնով պարտական է «բացարձակապես» Գագիկ Ծառուկյանին»,-հավելել է թերթը: