27/02/2015 14:04
Դավիթ Վիրաբյանը՝ ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Դավիթ Վիրաբյանը նշանակվել է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Դավիթ Վիրաբյանին նշանակել Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական և լիազոր ներկայացուցիչ (նստավայրը` Մոսկվա)»,-ասված է հրամանագրում: